
«911» ծառայությանն օգոստոսի 14-ին, ժամը 20:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 41 տան բակում կայանած ավտոմեքենայի դուռը փակվել է, երեխան (1 տարեկան) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ռոման Մ.-ին (ծնված 2017 թ.) անվնաս դուրս են բերել «BMW» մակնիշի ավտոմեքենայից: