
Նարեկ Բավեյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է, թե ինչպես է ԴԱՀԿ-ն իր բանկային հաշվից գանձել «տուգանքը», իսկ իրեն հորդորել՝ դիմել քաղաքապետարան և ապացուցել իր անմեղությունը, որից հետո իրենք կվերադարձնեն իր գումարը:
Նա տարակուսած է՝ ամբողջ աշխարհում մարդու մեղքը հաստատում են, հետո են տուգանում, իսկ Հայաստանում տուգանում են, հետո հորդորում են գնալ և իր անմեղությունն ապացուցել:
Նա նաև տարակուսած է բանկային համակարգից, որոնք իրենց հաճախորդների բանկային հաշիվներից թույլատրում են առանց հաճախորդի գիտության գումարներ բռնագանձել:
https://www.facebook.com/nar.bav/videos/2332871406830097/