«Ադրբեջանում հայտնված զինծառայողին զորամասում տանջել են, նեղություն տվել». Արթուր Ստեփանյան. aravot.am
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանում հայտնված զինծառայողին զորամասում տանջել են, նեղություն տվել». Արթուր Ստեփանյան. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ Ադրբեջանում հայտնված շարքային զինծառայող Արայիկ Ղազարյանը զորամասում խնդիրներ է ունեցել սպայի հետ: Նա այս մասին պարբերաբար հայտնել է եղբորը, որը պայմանագրային զինծառայող էր ու գտնվում էր դիրքերում:

Արայիկ Ղազարյանի եղբայրը խոստացել էր, որ հենց իջնի դիրքերից, կայցելի եղբորը՝ խնդիրը հարթելու համար, սակայն չի հասցրել: Մեր այս տեղեկությունները հաստատեց նաեւ Եղեգիսի գյուղապետ Արթուր Ստեփանյանը: «Խնդիրը սպաների հետ է եղել, իրեն տանջել են, նեղություն են տվել, ինքն էլ չի դիմացել, եղբոր հետ խոսել է, ասել՝ եկեք:

Մայրն ինձ հիվանդանոցում ասաց, որ պայմանավորվել էին, որ մեքենայով գնայինք, այդ հարցով զբաղվեինք»: Մեր նախնական տեղեկություններով՝ Արայիկ Ղազարյանի՝զորամասից հեռանալու գործով կան ձերբակալվածներ զինծառայողին զորամասը լքելու մեջ դրդելու կասկածանքով: Այս տեղեկությունը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չհերքեց, բայց եւ չհաստատեց:

Նա չհերքեց եւ չհաստատեց նաեւ Արայիկ Ղազարյանի՝ զորամասում խնդիրներ ունենալու մասին մեր տեղեկությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am