
Օգոստոսի 14-ին ծնվել է դերասանուհի, հեռուստահաղորդավար Մերի Մակարյանի առաջնեկը։ ԱՄՆ-ում գտնվող Մերի Մակարյանը դուստր է ունեցել։ Դերասանուհու մայրը՝ Ռուզան Ավոյանը, ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է, որ ամեն ինչ շատ լավ է անցել, երեխայի անունն արդեն որոշված է, բայց այդ մասին կհայտնի ինքը՝ Մերին:
«Մերին իր ուժերով է ծննդաբերել, կեսարյան հատում չի եղել, պարզապես մեկ ամբողջ օր տևեց ծննդաբերությունը»,-ասաց նա։ Առաջիկայում դերասանուհու մայրը անպայման կմեկնի ԱՄՆ՝ թոռնիկին տեսնելու:
Ավելի մանրամասն՝ armdaily.am