Spark AR անվճար ծրագիրն արդեն հնարավոր է ներբեռնել համացանցից։ Ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են Instagram-ի համար նոր ֆիլտրեր ստեղծել և օգտագործել դրանք։
Օգտատերերի ստեղծած ֆիլտրերը գտնելու համար անհրաժեշտ է «թերթել» դրանք, հասնել ամենավերջինին և սեղմել «Browse More Effects» կոճակը։ Սեփական գլուխգործոցը ստեղծելու համար պետք է ներբեռնել Spark AR Studio ծրագիրը Маc OS-ի կամ Windows-ի համար։
Ընկերությունը հայտնում է, որ ֆիլտր սարքելը բարդ գործ չէ։ Հնարավոր է նաև ստեղծված ֆիլտրը կամ էֆեկտը տարածել «Stories» բաժնում։ Ֆիլտրի ներքևում կերևա հեղինակի անունը։
Հիշեցնենք, որ այս նախագծի մասին Facebook-ը հայտնել էր դեռ գարնանը կայացած F8 կոնֆերանսի ժամանակ։ Ուղղակի բոլորն այնքան էին տարվել Facebook սոցցանցի՝ սպիտակ դառնալու լուրով, որ գրեթե ոչ ոք ուշադրություն չէր դարձրել այս նորույթին։