
Այսօր Նինոծմինդա քաղաքի մոտ ՃՏՊ է եղել. տուժել են ՀՀ քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook–յան էջը։
«Այսօր ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Ավտոմեքենայում եղել է ընտանիք՝ ծնողներ, իրենց երկու երեխաների հետ, որոնք ՀՀ քաղաքացիներ են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց: