Երեկվա տուրիստներս շատ զարմացրեցին։ Հնդիկ երկու ընտանիք են, որ բնակվում են Դուբայում։ Նախ՝ զրո գիտելիք, իրենց իսկ հայրենիքի պատմությունից։ Երբ Հայաստանում մատուցում ես որևէ պատմություն ցանկացած կոթողի մոտ՝ զրո էմոցիա, զրո հետաքրքրություն։
Բայց դրա փոխարեն աշխուժանում են, երբ որևէ տեղ փալաս-փուլուս էին տեսնում վաճառելիս։ Գնում էին, ժամերով սակարկում, ինչ որ բաներ գնում։
Ֆինանսական խնդիրները լուծում էին կանայք, բոլոր հարցերը լուծում էին կանայք։ Ամուսինները կարող էին գարեջուր ըմպել՝ միայն կանանց համաձայնությամբ։
Իսկ երբ ականատեսը դարձա այն զվարճալի պահին, որ կինը անհոգ չրթում է, իսկ ամուսինը երեխայի փամփերսն է փոխում, հասկացա, որ այս երկիրը վավերացրել է Ստամբուլյան կոնվենցիան․․․
Պատմաբան Վահե Անթանեսյանի ֆեյսբուքյան էջից: