
Ծաղկաձորում աղբատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ–ը, օգոստոսի 16-ին, ժամը 10:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Կեչառիս» վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի աղբատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: