«Խնդրի լուծումը այնտեղ չէ, որտեղ ներկայում փնտրում ենք». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Խնդրի լուծումը այնտեղ չէ, որտեղ ներկայում փնտրում ենք». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը օգոստոսի 18-ին ֆեյսբոըքըոմ գևել է.

«Սա գրում եմ մտածել իմացող քաղաքացիների համար:
Տուգանքներին, Լիդիանի միջազգային ընկերություն լինելուն և հանքերի օգտակարությանը հավատացողներին սա հակացուցված է կարդալ:

Այս պահին ամենաշատը հենց Լիդիանին է պետք, որ Կառավարությունը թույլ չտա հանքի շահագործումը:
Տեսեք, տարիներ շարունակ ներդրողներիդ «կթել» ես, բերել հասցրել ինչ-որ վիճակի, որ կարելի է ասել սնանկ ես, բայց դեռ շուրջ 150 միլիոն դոլար էլ գումար է պետք, որ կարողանաս ներդրողներին խոստացված գործը սկսել: 
Արանքում լիքը խաղացողներ արդեն թռել են, նաև մեր սիրելի համաքաղաքացիներից, որ երկրի ղեկավար են խաղում: Էն Ռումինիայի լաբում էլ իրականացված հանքաքարի թեստերը հարց ա ոնց են արվել… դե քանի անգամ փորձագետները Լիդիանին ասել են գնա լաբը աուդիտ արա:

Հիմա ինչ եմ ուզում ասել, եթե Կառավարությունը արգելում է, Լիդիանը պրծնում է ներդրողների հանդեպ պարտքերից, սակայն որպեսզի ցույց տա թե ինքը ուզում էր, բայց չթողեցին, դատական պրոցեսի միջով է տանելու մեր երկրին:

Եթե Կառավարությունը ու նաև մենք ասում ենք, լավ համաձայն ենք, մենք անասուն եք, ուզում ենք ցիանիդով առողջարան ունենալ, սրանք կանգնում են հետևյալ փաստի առաջ:
Ավելի քան 150 միլիոն դոլար պիտի ճարի, 10 տարուց ավել եղած ներդրողներին «կթել» է, հիմա էլ ինչ-որ մարդկանց պիտի հավատացնի, որ այդտեղ ոսկի կա, ու եթե կա էլ էնքան կա, որ շահութաբեր է: Միակ իրատեսական տարբերակը պարտք վերցնելն է, այն էլ բաժնետերերի սեփականությունը փոխակերպելով կամ գրավ դնելով: Ի դեպ նման բան հենց իրենց հաշվետվության մեջ է գրված:
Նույնիսկ եթե այս գումարը ճարում է ու սկսում է քանդել, հարց է կրկին, ոսկին ուր է բա, ինչքան ոսկի կա, եթե ընդհանրապես կա: Ու հավանաբար քանդելուց մեկ-երկու տարի հետո սրանք փակում ու թռնում են:
Ադրյունքում ներդրողների որոշ գումարներ հետ կգան, քանի որ հենց Լիդիանը սկսի քանդել բորսայում բաժնետոմսերի գինը կբարձրանա, իսկ նման պատմությունների միջով անցած ոչ մի խելամիտ ներդրող չի հապաղելու ազատվել սրանց բաժնետոմսերից: Կստացվի ինչ, վնասների մի մասը պարտքատերերի վրա կմնա, էն «հավատացյալ» բանկերի, ասենք օրինակ Ամերիա բանկի:

Բայց այս մի ելքի ամենավատը նա է, որ սարի մի մասը քանդած են լինելու, իսկ դրա վերականգնելը, որ քիմիական պրոցեսները կանգնեն ու ջրերը չաղտոտվեն մի քանի հարյուր միլիոն է մեր պետության վրա նստելու:

Հետևաբար, միակ ելքը իմ գնահատմամբ, Կառավարության հարձակումն է, ոչ թե պաշտպանությունը:
Այն ինչ մեկ տարուց ավել ասում եմ, նաև մի քանի որոշում կայացնողների անձամբ եմ ասել, բայց պարզվում է չեն հասկացել: Ասում էի աուդիտ արեք, դյու դիլիջնս արեք, այս 400,000 փոխարեն, կեսը կծախսեիք, կամ թեկուզ հենց այդքան, բայց լուրջ խնդիրներ կբացահայտեիք, նաև հավանական կոռուպցիոն գործարքներ ու ոչ թե Լիդիանը մեզ, այլ մենք Լիդիանին քարշ կտայինք դատարանի դռները ու դափոնով քրեական գործեր կհարուցեինք, որով նաև արդեն իսկ տրված վնասները կվերականգնեինք:

Չգիտեմ վաղը Նիկոլի հետ հանդիպմանը գնացողները ինչ են խոսելու, բայց վստահություն ունեմ, որ անարդյունք է լինելու: Այսինքն խնդրի լուծումը այնտեղ չէ, որտեղ ներկայում փնտրում ենք:

Ի դեպ, վաղվանից սկսած, Լիդիանի թեմայով Հետքում մի քանի հոդվածներ կհրապարակեմ»:



Նման նյութեր