
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով.
«Ռուբեն Վարդանյանի հետ յուրաքանչյուր հանդիպումս, առանց չափազանցության, նոր որակի տնտեսություն կառուցելու մի յուրահատուկ քննարկման է վերածվում: Ուրախ եմ, որ իմ լավ ընկերը կրկին Ստեփանակերտում է, և իրար հետ մի բաժակ թեյի շուրջ զրուցելու կամ ասենք բռնցքամարտ դիտելու ժամանակ ունենք:
Իրականում նոր գաղափարների ու մտահղացումների հետ կապված խոսելու և քննարկելու շատ բան կա: Իսկ եթե հակիրճ, ապա հայկական աշխարհը փոխելու, այն ավելի ուժեղ և ինտելեկտուալ դարձնելու Ռուբենի երազանքի մի կարևոր մասը ծրագրերի տեսքով պետք է կյանքի կոչենք Արցախում:
«Արցախյան մեծ հարսանիք»-ի ամենաանձնվեր քավորներից մեկի հետ մեծածավալ նախագծերի մասին քննարկումներիս վերաբերյալ կգրեմ ավելի ուշ»:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/366344334062946?__xts__[0]=68.ARAYdJSjBatxTO9lD2SDvBub4I8VkZmno20KcKeDiUQHjeneU8QWCknBS4kw76WgQJ1W00VeYSXO09dGtKOiL8qsse3jPLMAEJRsl0_QbFpaqTtqpwQEWY36CDnp574-jTcGneN9ZQRFNUR_3aNcjXxlY77IBEPTMiEkG94e5n2aYbEQJmQQTGw7m41dfBlUA987YQ_QWb6l4VnlVyUSNLkZqqN0Bdy-E5wXpeu5YxkVVcDMlvtFR6yyyBnZ4YOisnqqJGu1ox0htBvNRzwF2TFMgmEw8gi20OVOsURX6jcwPjFWKnzjAQNO9PD8VzGnBDLu9atB-QS6zw-Y3dX5jz4&__tn__=-R