Վասակ Դարբինյան. «Սաստիկ գրագետ երևալ ջանացող քաղաքական գործիչները, լրագրողները և այլք այլևս զահլա չունեն սովորական բառերով իրենց դարակազմիկ հույզերն արտահայտելու»
Advertisement 1000 x 90

Վասակ Դարբինյան. «Սաստիկ գրագետ երևալ ջանացող քաղաքական գործիչները, լրագրողները և այլք այլևս զահլա չունեն սովորական բառերով իրենց դարակազմիկ հույզերն արտահայտելու»

Գրող, հրապարակախոս Վասակ Դարբինյանը ֆեյսբուքում գրել է.

«Սաստիկ գրագետ երևալ ջանացող քաղաքական գործիչները, լրագրողները և այլք այլևս զահլա չունեն սովորական բառերով իրենց դարակազմիկ հույզերն արտահայտելու: Նրանք պրպտուն միտքը պեղում է մեկը մյուսից յուրօրինակ կառույցներ, որոնք աչքաչափով են փոխանցում ասելիքի բովանդակությունը, փոխարենը շշմեցնում են ունկնդրին ու ընթերցողին. որքան շատ լինեն շշմած ունկնդիրներն ու ընթերցողները, այնքան իրենք առավել ինքնատիպ կթվան…

Հերթական օրինակը «ի կատար ածել» -ն է, որը, կարելի է ասել, արդեն դուրս է մղել այլևս մաշված ու հնացած «կատարել» բառը նրանց բառապաշարից և փոխարինել դրան, ինչպես, օրինակ, վերջին տարիներին մեկնարկելը սատկացրեց սկսելուն:

Հիմա արդեն ամեն ինչ ի կատար է ածվում՝ որոշումը, հրամանը, անգամ ցանկությունը կամ երազանքը… Մինչդեռ ժամանակին այս ամենը պարզապես կատարվում էին: Ի կատար ածվում էր դատավճիռը, ասենք՝ մահապատիժը»: