Եղանակային փոփոխություններից փոփոխվում է նաև մեր մաշկը: Ցավոք, եղանակն իր ազդեցությունը թողնում է նաև դեմքի մաշկի վրա, քանի որ թե՛ տաք, թե՛ սառը օդը կարող են վնասել մաշկը՝ այն զրկելով խոնավությունից, փափկությունից:
Ձեզ ենք ներկայացնում մաղադանոսից դիմակ, որը պայքարում է մաշկի բոլոր թշնամիների դեմ: Այն կօգնի կարգավորել մաշկի յուղայնությունն ու կփափկեցնի մաշկը:
Դիմակը շատ պարզ է և բաղկացած է ընդամենը 3 բաղադրիչներից՝ մաղադանոս, խնձորի քացախ և յոգուրտ:
Այս երեք բաղադրիչները միասին հրաշալի հակաբորբոքային ազդեցություն ունեն: Բացի այդ, դրանք սնուցում են մաշկը եթերային յուղերով և վիտամիններով, որոնք այդքան անհրաժեշտ են մաշկին:
Մաղադանոսը հարուստ է վիտամին K-ով, որը հայտնի է արյունը կարգավորելու իր կարողությամբ:
Ավելին, մաղադանոսը պարունակում է միրիստիցին կոչվող հակաօքսիդանտը, որը խթանում է այն էնզիմների արտազատումը, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ: Մաղադանոսի եթերային յուղերը պայքարում են քաղցկեղի դեմ:
Ի հավելումն՝ մաղադանոսը հարուստ է ֆլավոնոիդներով, հատկապես՝ լութեոլինով, որն ունի հակաօքսիդանտ ազդեցություն:
Մաղադանոսից դիմակ
Մեկ բուռ կտրատած մաղադանոս
2 ճ/գ խնձորի քացախ
3 ճ/գ յոգուրտ
Բաղադրիչները խառնեք այնքան, մինչև միատարր զանգված ստանաք, խառնուրդը քսեք դեմքին: Թողեք դիմակը մնա 20 րոպե, ապա լվացեք գոլ ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը