«Ահա, նայեք, Ռուզաննայի թևերն են, այսօրվա ոստիկանական գործողությունների արդյունքը»
Advertisement 1000 x 90

«Ահա, նայեք, Ռուզաննայի թևերն են, այսօրվա ոստիկանական գործողությունների արդյունքը»

Ահա, նայեք, Ռուզաննայի թևերն են, այսօրվա ոստիկանական գործողությունների արդյունքը։

Ես իմ որևէ կապտուկ չեմ ուզում ցուցադրել, քանի որ ես մեկն եմ յուրաքանչյուրից։ Աամենևին չեմ ցանկանում, որ իմ հանդեպ հատուկ մոտեցում լինի, թեև շնորհակալ եմ, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անձամբ զանգահարել և հարցնում էր որպիսությունս։ Ուզում եմ ընդգծել, որ ես մեկն եմ այն քաղաքացիներից, որոնք այսօր մասնակցում էին հավաքին և բարձրաձայնում իրենց էկոլոգիական իրավունքին վերաբերող խնդիրներ՝՝ Ամուլսարի ծրագրի վտանգավորության շրջանակներում։ Ես վերին արտի ցորենի կարգավիճակի հավակնություններ չունեմ և ցանկանում եմ ընդամենը, որ երկրում իրական փոփոխություններ լինեն, և այդ փոփոխությունները առաջին հերթին կարող են լինել էկոգիտակցության փոփոխության ու նաև հանքարդյունաբերության վերաբերյալ վերաբերմունքի վերանայման արդյունքում։ Ես դա չեմ տեսնում այս մեկ տարվա արդյունքում, միայն Իջևանում ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման տեսքով տեսա և այսօր՝ Բաղրամյան պողոտայում պետղի ունեցած բռնությունների տեսքով։ Այս ամենը հիասթափեցուցիչ է ու անասելի ցավալի․․․
Ruzanna Grigoryan

Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: