Օգոստոսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 36-ամյա Լուկա Ա.-ն իր վարած Hyundai Sonata մակնիշի 05 ՍՍ 707 համարանիշի ավտոմեքենայով Լանջառ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել փոսի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ, 30-ամյա Օլգա Գ.-ն և 37-ամյա Վարդան Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: