«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նկարներում ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի, Մոլդովայի, Ավստրալիայի ու անգամ Ռուսաստանի խորհրդարանների շենքերի ամինջական հարևանությամբ տեղի ունեցող ցույցեր են:
Փոխարենը, նման նկարներ չգտա Թուրքիայի, Չինաստանի ու Ադրբեջանի մասով:
Չնայած, երևի ես չեմ հասկանում, թե ինչ ահռելի վտանգ է սպառնում ԱԺ պատգամավորներին՝ Ararat Mirzoyan-ի գլխավորությամբ: Ինչպե՞ս կարող էր իմ մտքով անցնել, որ ցուցարարների գրպանում միջուկային ռումբ կամ գոնե գնդացիր չկա:
Ու ինչ «միամիտ էր» Նիկոլ Փաշինյանը, երբ կառավարության դուռը ծեծող ցուցարարների մասին ասում էր «իրենց դուռնա, ուզում են, ծեծում են»:
#Պաշտպանենք_ԱԺն_ահաբեկիչ_ցուցարարներից»:
Նկարներում ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի, Մոլդովայի,…
Gepostet von Daniel Ioannisyan am Montag, 19. August 2019