Ատտղիկ Մաթևոսյան. «Քանի դեռ ողջ լրատվական և սոցիալական ցանցի տիրույթը տարված է Ամուլսարը ծվեն-ծվեն անելով` մեր քթի տակ հրդեհվում է Արա լեռան մի ստվար զանգված» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ատտղիկ Մաթևոսյան. «Քանի դեռ ողջ լրատվական և սոցիալական ցանցի տիրույթը տարված է Ամուլսարը ծվեն-ծվեն անելով` մեր քթի տակ հրդեհվում է Արա լեռան մի ստվար զանգված»

Ատտղիկ Մաթևոսյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Արա լեռան հրդեհն արդեն 12 ժամ է չի մարվում:

Քանի դեռ ողջ լրատվական և սոցիալական ցանցի տիրույթը տարված է Ամուլսարը ծվեն-ծվեն անելով` մեր քթի տակ «առանց լրացուցիչ աղմուկի» հրդեհվում է Արա լեռան մի ստվար զանգված:

Հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում, դրա մասին տեղեկացվել է ԱԻՆ-ը և խոստացել տալ լրացուցիչ տեղեկություններ, սակայն մինչ այժմ ոչ միայն լրացուցիչ տեղեկություններ չկան, ոչ միայն կրակը չի մարվել, այլ այն գնալով ուժգնանում է, իսկ մասշտաբները` երկայնքով ավելանում:

Արա լեռը հարուստ է բնությամբ: Լեռան վրա կա նաև Ծաղկեվանք կոչվող մատուռը, որը վերջին տարիներին զբոսաշրջիկների պակաս չի ունենում:

Հասկանալի է, որ Ամուլսարի ֆոնին կառավարության համար Արա լեռան` շուրջ 12 ժամ չմարվող հրդեհը կարող է խիստ բացասական հետևանքներ առաջացնել: Այնուամենայնիվ, լուծեք խնդիրը պարոնայք, ներգրավեք լրացուցիչ ծառայություններ և ուղղաթիռներ, չեք կարողանում 12 ժամ շարունակ մարել կրակը` դիմեք ի վերջո օգնության:

Արդեն չեք կարող խեղդել տեղեկատվական դաշտը այս լուրի տարածումից, որովհետև կրակը տեսանելի է հարակից քաղաքների ու գյուղերի տներից:

Աշխատե՛ք»: