
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես, որպես (նախկին) ֆիզիկոս ու համոզելու արհեստին որոշակիորեն տիրապետող, կարող եմ շատերիդ համոզել, որ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի, քանի որ բնապահպանական մեծ ու որոշակիերոն անկառավարելի ռիսկեր կան:
Բայց երբ ասեմ, թե դրա համար յուրաքանչյուրս որքա՞ն ենք տարեկան ավել վճարելու էլեկտրաեներգիայի դիմաց, ձեզանից թերևս քչերը կհամաձայնվեն ատոմակայանի փակվելուն:
Նույնը Ամուլսարն է: Երբ ասում եք, որ այն պիտի փակվի, գոնե ասեք, թե որպես հարկատու, որքա՞ն եք պատրաստ վճարել արբիտրաժում պարտվելու պարագայում (իսկ պարտվելու հավանականությունը շատ մեծ է):
Հ.Գ. Թող ներեն ինձ այն ընկերներս, ովքեր ակնկալում էին, որ պիտի Ամուլսարի հանք դառնալու դեմ պայքարեմ: Ցավոք, ես համարում եմ, որ մենք մի հինգ տարի առաջ պահը բաց ենք թողել»:
https://www.facebook.com/danioanis/posts/10218656446299384