
Վանաձորում, այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07:30-ի սահմաններում BMW մակնիշի 36 AP 872 համարանիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում բախվել է էլեկտրասյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու 3 ուղեւորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը: