Ո՞վ է Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալը
Advertisement 1000 x 90

Ո՞վ է Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալը

Օրեր առաջ Փաշինյանի  հրամանով Նաիրա Մարգարյանը նշանակվել էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

ArmDaily.am-ը ներկայացնում է Մարգարյանի կենսագրությունը։

Նաիրա Մարգարյանը ծնվել  է 1983թ, հուլիսի 17-ին, Երևանում։ 2000-2005թթ.-ին սովորել է Հայ-ռուսական համալսարանի hամաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում։ 2003-2007թթ.՝ ACCA-ում։

Աշխատանքային գործունեությունը՝

2019 թ․ օգոստոսի 19-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

2009-2019 թթ․՝ ՎԻՆԿ խորհրդատվական ընկերություն, հիմնադիր

2019 թ․՝ GIZ, APY, Action Against Hunger Խոցելի խմբերի համար ձեռնարկատիրական դպրոց, քոուչ

2018- 2019 թթ․՝ Oxygen, Save the Children, երիտասարդների համար անձի զարգացման հմտությունների դասընթացավար, երիտասարդների համար ձեռնարկատիրական հմտությունների դասընթացավար

2014-2018 թթ․՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիր, կրթության մասնագետ, մասնագետ-վերապատրաստող

2018- 2019 թթ․՝ ԱՅԲ դպրոց, ուսուցիչների շարունակական զարգացման մասնագետ

2016-2018 թթ․՝ East Invest 2, Private Public Dialogue, միջազգային թրեյներ/փորձագետ ծրագրում

2013- 2019 թթ․՝ ԱՅԲ ավագ դպրոց, գործարարության, ձեռնարկատիրության ուսուցիչ

2009-2011 թթ․՝ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանց, ֆինանսական տնօրեն

2007-2009 թթ․՝ «Սթար» սուպերմարկետների ցանց, ֆինանսական վերահսկիչ

2006-2007 թթ․՝ ՀՀ Էլեկտրական Ցանցեր, կառավարչական հաշվապահ

2007-2007 թթ․՝ Գլոքոմս Ինք (Հազարամյակների մարտահրավերների ֆինանսական ագենտ), ավագ հաշվապահ

2005-2008 թթ․՝ IAB կենտրոն, ACCA դասընթացավար

2003-2008 թթ․՝ Էլիտ Գրուպ, Ֆինանսական hաշվապահ

2003-2005 թթ․՝ Էլիտ Գրուպ, որակի պատասխանատու (ISO)

2002-2003 թթ․՝ Գիգանտ Գրուպ, մարդկային ռեսուրսների ղեկավար

Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։

Ունի ACCA որակավորում։Հանդիսանում է Կառավարման խորհրդատվության ինստիտուտների միջազգային խորհուրդի կողմից որակավորված կառավարման խորհրդատու։Հայաստանում Կառավարման խորհրդատուների ինստիտուտի խորհրդի անդամ։ ՎԶԵԲ «Փոքր բիզնեսների խորհրդատվություն» ծրագրում ընտրված միջազգային փորձագետ։ ՎԶԵԲ «Կանայք բիզնեսում» ծրագրում ընտրված միջազգային փորձագետ։ Կին ձեռնարկատերերի ակումբի ակումբի համակազմակերպիչ, GIZ, EU SMEDA։ Նորարար կին ձեռնարկատերերի ասոցիացիայի համահիմնադիր։ Կառավարման խորհրդատվության ինստիտուտների միջազգային խորհուրդ, որակավորող հանձնաժողովի գնահատող։ ACCA անդամ, Մեծ Բրիտանիա։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից որակավորված ներքին աուդիտոր։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

armdaily.am



Նման նյութեր