
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի հարցով: ՀՀ վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը:
Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները:
Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա»,- գրել է վարչապետը: