
Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր բնակության շենքի բակում ավտոմեքենան անխոչընդոտ կայանելու նպատակով առանձնացված կայանատեղի հատկացնելու հարցում:
ՄԻՊ-ից հայտնում են, որ դիմողի փոխանցմամբ՝ աշխատանքից տուն է վերադառնում երեկոյան ժամերին, ինչի պատճառով պարբերաբար խոչընդոտներ են առաջանում ավտոմեքենան կայանելու հարցում: Բացի այդ, տեղաշարժման սահմանափակումներ ունենալու պատճառով ավտոմեքենան չի կարողանում կայանել հարակից շենքի բակային տարածքում, քանի որ տվյալ դեպքում իր համար լրացուցիչ բարդություններ են առաջանում աստիճաններով բնակարան բարձրանալու հետ կապված: