ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ, վերջին 20 օրերին հանրապետությունում, գրեթե, տեղումներ չեն դիտվել և առաջիկա 5 օրերին չեն կանխատեսվում:
Օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով և առաջիկա օրերին առանձնապես չի նվազելու։
Պայմանավորված այս գործոններով, հանրապետության, գրեթե, ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որն առաջիկա օրերին չի մեղմվելու։
Ուստի, կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոները, ձեր կողմից կրակի հետ ցանկացած անզգուշություն կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ»