Apple ընկերությունը շուրջ 6 մլրդ դոլար է տրամադրել սեփական արտադրության սերիալների և ֆիլմերի թողարկմանը սթրիմինգային ծառայություն համար: Վերջինս կթողարկվի 2019-ի աշնանը: Apple ընկերությունը ցանկանում է մեկ քայլ առաջ ընկնել Disney-ից, որը ցանկանում է իր սթրիմինգային ծառայությունը գործարկել նոյեմբերի 12-ից, գրում է gazeta.ru-ն:
Սթրիմինգային ծառայության վրա Apple-ի ծախսած գումարները մի քանի անգամ գերազանցում են մրցակիցների բյուջեներին: Apple TV+-ի բաժանորդագրության արժեքը դեռևս հայտնի չէ, սակայն լրատվամիջոցները կանխատեսում են, որ ԱՄՆ-ում ծառայության ամսական արժեքը կարող է կազմել 9,99 դոլար: Apple Music-ի բաժանորդագրությունն արժե 9,99 դոլար: