
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ.օգոստոսի 22-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 13.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Պարոնյան, Էմինի, «Դիմաց» 1-ին փողոցների (այժմ Իսրայել Օրի), Աղայան փողոցից մինչև «Գուգարք» կինոթատրոն ընկած հատվածի առանձնատների, իսկ ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Լճափնյա թաղամասի և հարակից օբյեկտների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: