Գյումրու տոնի առթիվ Երևան–Գյումրի գնացքները կաշխատեն արտակարգ ռեժիմով
Advertisement 1000 x 90

Գյումրու տոնի առթիվ Երևան–Գյումրի գնացքները կաշխատեն արտակարգ ռեժիմով

Գյումրու օրվա առիթով օգոստոսի 25-26-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։

Մասնավորապես, օգոստոսի 25-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից կմեկնելու է 09:00-ին, իսկ Գյումրուց Երևան` 23:45-ին:

Հաջորդ արագընթաց Էլեկտրագնացքը Երևանից կմեկնի 09:40–ին, Գյումրուց Երևան` 23:15-ին՝ նախատեսված 17:10-ի փոխարեն:

Փոխարենը` օգոստոսի 26-ի նախատեսված Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթը չեղարկվում է:

Երևան-Գյումրի №684 մերձքաղաքային էլեկտրագնացքը օգոստոսի 25-ին Գյումրի կժամանի 11:16-ի փոխարեն` 11:00-ին:

«ՀԿԵ» ՓԲԸ–ի այլ էլեկտրագնացքների մնացած բոլոր չվերթները մնում են անփոփոխ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:



Նման նյութեր