Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանին կարելի է անվերջ քննադատել, խնդիրներն իսկապես շատ են։ Բայց սուր բանավեճի, փոխադարձ քննադատության, գաղափարական տարբերության և զուտ մարդկային չհասկացվածության համատեքստում կարևոր է արձանագրել հետևյալ կարևոր իրողությունը․
Վարչապետը երբևէ կոռուպցիոներ չի եղել ու չի էլ կարող լինել։
Այս ճշմարտության ամրագրումը չափազանց կարևոր է, քանի որ ինչ-որ մարդիկ փորձում են օգտվել իրավիճակից և Նիկոլին կոռուպցիոների պիտակ կպցնել։ Սրանով նրանք ոչ միայն հարվածում են վարչապետին, այլ նաև՝ ստվեր գցում Ամուլսարի գաղափարական պայքարի վրա։ Եւս մեկ անգամ կրկնենք․ վարչապետի հետ մեր խնդիրը գաղափարական է, ավելի շուտ՝ դիսկուրսը Հայաստանի ապագայի և զարգացման հեռանկարների մասին է։
Այսինքն մենք գործ չունենք պաշտոն չստացած և պաշտոնզրկված նեղացածների հետ ու թեժ պայքարի հետ զուգընթաց պահպանում ենք մարդկային հարգանքն ու գործընկերային փոխհարաբերությունները։
Պաշտոնատենչ անհաջողակները տեղ չունեն պայքարի առաջնագծում»։