«Գիտեի, որ բուն ասելիքը թողած՝ դա կսկսեն քննարկել». Բաբկեն Թունյան
Advertisement 1000 x 90

«Գիտեի, որ բուն ասելիքը թողած՝ դա կսկսեն քննարկել». Բաբկեն Թունյան

Բաբկեն Թունյանի գրառումը.

«Նախորդ գրառումիցս որոշ մարդիկ ֆիքսվեցին «անգրագետ հարևան Պողոսի» վրա։ Գիտեի, որ բուն ասելիքը թողած՝ դա կսկսեն քննարկել։

Էլի եմ կրկնում. այո, կան սպեցիֆիկ գիտելիքներ և տեղեկացվածության որոշակի մակարդակ պահանջող հարցեր, որտեղ հանրաքվեն չի կարելի, ու պայմանական «անգրագետ Պողոսներին» պետք չի դնել որոշում կայացնելու բեռի տակ։ Ու շեշտել էի՝ կոնկրետ դեպքերում։

Միգուցե «անգրագետ» ձևակերպումը կոպիտ էր, համաձայն եմ՝ կարող էի դրա փոխարեն ասել «ոչ բավարար գրագիտության մակարդակ ունեցող», բայց էությունը դրանից չէր փոխվի։

Ով համաձայն չի՝ թող ինքն իրեն հարց տա. իր համար կարևոր որոշում ընդունելիս ինքը կցանկանա՞ր, որ ոչ կոմպետենտ մարդիկ ազդեին որոշման վրա։

Մեր խնդիրների մեծ մասը երևի հենց էդտեղ է. բուն խնդիրը կամ ասելիքը թողած՝ ֆիքսվում ենք բառերի կամ անձերի վրա։

Իսկ իմ հարևան Պողոսը ինքն էլ ընդունում է, որ կարևոր հարցերին խառնվելը իր խելքի բան չի»: