Ինչպես փոխնախարարի մտերիմը և ՀԱԿ-ականի դուստրը դարձավ ռեկտորի պաշտոնակատար. armdaily.am
Advertisement 1000 x 90

Ինչպես փոխնախարարի մտերիմը և ՀԱԿ-ականի դուստրը դարձավ ռեկտորի պաշտոնակատար. armdaily.am

ArmDaily.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի աշխատանքից ազատման մասին։Այսօր նրա փոխարեն նշանակվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը, ով ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրն է։

Զոյա Թադեւոսյանը սատարում է նոր իշխանություններին, հրապարակային աջակցություն հայտնում, գովաբանում նոր ղեկավարությանը։ Անգամ ոչ միանշանակ ընդունված որոշումների, հայտարարութոյւնների մասով Թադեւոսյանը անվերապահ աջակցում է իշխանություններին։ Օրինակ՝ ՀԱԿ բազմաթիվ անդամների դուր չէր եկել, թե ինչպես է Փաշինյանը արտահայտվել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատված Արթուր Գրիգորյանի մասին, նրանք չեն սատարում Ամուլսարը շահագործելու իշխանության դիրքորոշումը։ Իսկ Թադեւոսյանը, չնայած ունի իր տեսակետը, բայց դա չի ազդում իր քաղաքական դիրքորոշման վրա, ինչով կկարողանա, կաջակցի իշխանություններին։

Սակայն, իրականում, Դիանա Գալոյանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու հարցում ոչ միայն մոր հանգամանքն են հաշվի առել, այլեւ նրա լոբբինգով լրջորեն զբաղվել է ԿԳՍՄ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ում հետ Գալոյանը մտերիմ հարաբերություններ ունի, իսկ որոշ տեղեկությունների համաձայն քաղաքացիական ամուսնության մեջ են։

Ասում են՝ ամիսներ շարունակ Թամրազյանը Արայիկ Հարությունյանի «ականջին» է նստել Դիանայի ռեկտոր դառնալու հարցով եւ Հայրապետյանի շուրջ առաջացած աղմուկը, խաչապուրի ուտելու բոլոլան օգնել է շուտ հասնել այդ նպատակին։ Նախարարն էլ մտածեց, որ նման որոշում կայացնելով իր վարկանիշը կբարձրանա եւ այլն, սակայն այժմ փաստի առաջ է կանգնել, նախ, ուսանողները ստորագրահավաք են սկսել, ընդհուպ պատրաստվում են դասադուլ անել, դատելով սոցիալական ցանցերում գրառումներով՝ այդ որոշումը վատ ազդեց Հարությունյանի վարկանիշի վրա, փոխարենը Ռուբեն Հայրապետյանին սատարող բազմաթիվ գրառումներ կան։ Ի դեպ, Հայրապետյանը ըստ էության չի ցանկանում խոսել իր հեռացման մասին, նա չի արձագանքում նամակներին, զանգերին։ Հեռախոսազանգերին չեն պատասխանում նաեւ Զոյա Թադեւոսյանն ու Դիանա Գալոյանը։

armdaily.am