«Էդքանը գիտակցում եք, ինքներդ կոկորդ ճղեք». Սոֆյա Հովսեփյան
Advertisement 1000 x 90

«Էդքանը գիտակցում եք, ինքներդ կոկորդ ճղեք». Սոֆյա Հովսեփյան

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կուզեի «Ոչ մեկը կոկորդը չի ճղում Քաջարանի և Թեղուտի համար» արտահայտությունն ասող և իրենց կրկնողների «դուխից» ունենայի (հետաքրքիր է, թե սկզբնաղբյուրն ումն է):

Ասենք իսկ ո՞վ պետք է պայքարի, էդքանը գիտակցում եք, ինքներդ կոկորդ ճղեք, ումից եք ակնկալում, ասենք ինչո՞ւ ոչ դու և ես կամ մյուսը, թե ձեր մեջ չկա էդքան նվիրվածություն երկրին, երկրի արժեքներին, բնությանը, հողին, մարդուն ու կենդանուն, մի խոսքով ամեն մի քարին ու թփին:

Ի դեպ, ես պայքարել եմ, բայց ձեզ չեմ տեսել այնտեղ, քանի որ տաքուկ տներում էիք, քանի որ ձեր անտարբերությունը ծայրահեղ էր, ինչպես՝ այսօր: Ժող ջան, հարգեք նախ ձեզ, երբ էդ արտահայտությունն անում եք, հետո էլ էն մարդկանց, ովքեր և ձեր և իրենց փոխարեն անշահախնդրորեն պայքարել են: Լավ եղեք»:



Նման նյութեր