«Էմոցիոնալությունը, սարկազմը, վիրավորանքն ու միակ խելացին լինելու մոլուցքը արդեն անտանելի են». Գոհար Աբաջյան
Advertisement 1000 x 90

«Էմոցիոնալությունը, սարկազմը, վիրավորանքն ու միակ խելացին լինելու մոլուցքը արդեն անտանելի են». Գոհար Աբաջյան

Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքում գրում է.

«Հայկական ֆեյսբուքը քիչ քիչ սպառում ա օբյեկտիվության, սթափության ու առողջ բովանդակային քննարկման հնարավորությունները:

Էմոցիոնալությունը, սարկազմը, վիրավորանքն ու միակ խելացին լինելու մոլուցքը արդեն անտանելի են:

Օդից կախված մամուլ, կոնտեքստից կտրված արագ տարածվող անբովանդակ մտքեր, սեփական ճշտի մոլուցքով տառապող ու դիմացինի անհաջողության վրա ուրախացող «օբյեկտիվներ», վերջնագրերով սպառնացող «ժողովրդավար» պայքարողներ, մեծամտությամբ տառապող մարգինալ փաստաբաններ, սկզբունքայնությունից խոսացող անսկզբունք քաղաքական գործիչներ:

Հուսադրողը այն է, որ Հայաստանը ֆեյսբուք չի»:

Հայկական ֆեյսբուքը քիչ քիչ սպառում ա օբյեկտիվության, սթափության ու առողջ բովանդակային քննարկման հնարավորությունները:…

Gepostet von Gohar Abajyan am Donnerstag, 22. August 2019