«Իսկ դու հավատում էիր, որ հպարտ քաղաքացի ես». Նաիրա Զոհրաբյանի նամակը «անգրագետ, բազմազավակ Պողոսին»
Advertisement 1000 x 90

«Իսկ դու հավատում էիր, որ հպարտ քաղաքացի ես». Նաիրա Զոհրաբյանի նամակը «անգրագետ, բազմազավակ Պողոսին»

«Նամակ Պողոսին

Բարև սիրելի Պողոս, որ բազմամարդ ընտանիք ունես ու քո բազմամարդ ընտանիքով մեկ տարի առաջ փողոցներ էիր փակել, մերժելով նախկին հանցավորներին ու քո բազմամարդ ընտանիքը հավատում էր, որ այսուհետ ինքն է երկրում միակ իշխանությունը և քո բազմամարդ ընտանիքի ձայնն այլևս աղբ ու «ատխոդ» չի, ինչպես եղել է երկար, շատ երկար տարիներ:

Հիմա, իմ հարգարժան Պողոս, պարզվում է, դու ու քո բազմամարդ ընտանիքը անգրագետ եք ու էդ դուք ո՞վ եք, որ «գլխաքանակային» առավելություն ունենալով, հանկարծ որոշեք Ամուլսարի ճակատագիրը:
Դուք, իմ հարգաժան Պողոս ու պողոսներ, ձեր գործառույթը մեկ տարի առաջ արդեն կատարել եք, երբ դուք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի էիք, որին գրկում ու համբուրում էին և ով հավատում էր, որ ինքը այլևս անդառնալիորեն հպարտ է ու անդառնալիորեն քաղաքացի:
Հիմա, իմ բազմամարդ ընտանիքի հայր Պողոս, պարզվում է, ինչպես հայտարարեց իշխանության մի բավականին բարեկիրթ ներկայացուցիչ, դու անգրագետ ես, քո ընտանիքը անգրագետ է և չի կարելի թույլ տալ, որ ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանի հպարտ քաղաքացի Պողոսն ու իր բազմամարդ ընտանիքը Ամուլսարի հարցում որոշում կայացնի:

Ահա այսպես, իմ բարեկամ Պողոս:
Միայն մի հարց ունեմ` էս ի՞նչ արեցիր Պողոս:

Բարևներ բազմամարդ ընտանիքիդ` իմ լավ Պողոս»:



Նման նյութեր