
«911» ծառայությանն օգոստոսի 22-ին, ժամը 12:59-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել ժամը 13:25-ին, մարվել՝ 13:48-ին: Այրվել են ավտոտնակի տանիքի կառուցատարրերը՝ ամբողջությամբ (մոտ 21 քմ) և մոտ 5 քմ խոտածածկույթ: