«Քննչականն զբաղված է «Լիդիան»-ի փիառով, փորձում է հասարակական կարծիքը մանիպուլացնել». Սամվել Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

«Քննչականն զբաղված է «Լիդիան»-ի փիառով, փորձում է հասարակական կարծիքը մանիպուլացնել». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քննչական կոմիտեն իր յություբյան էջի վրա տեղադրել է տեսանյութ Ամուլսարի վերաբերյալ մուլտֆիլմով։ Տեսանյութը չունի ոչ մի նկարագրություն։ Նույն բանը տեղադրվել է կայքի վրա։
Նկարագրող տեքստը հետևյալն է․ «ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը»:

Ըստ տեքստի՝ ստացվում է, որ տեսանյութը Քննչականին է պատկանում և իր կողմից է արտադրված։
Մինչդեռ սա Լիդիանի կողմից ստեղծված տեսանյութ է, որը տեղադրվել է իրենց ալիքում հեղափոխությունից երկու շաբաթ առաջ:

Այս փաստերի հավաքածուն ստեղծում է անթույլատրելի արարքների մի շղթա։ Սկսած նրանից, որ Քննչականը, փաստացի, գրագողությամբ է զբաղվում՝ չնշելով իրական հեղինակին։ Վերջացրած նրանով, որ Քննչականը զբաղված է Լիդիանի փիառով եւ փորձում է հասարակական կարծիքը մանիպուլացնել։

Վերջում ձեռքի հետ նշեմ, որ Քննչականի կայքում ներքևի հատվածում սոցցանցերի հղումներ են, որոնք պարզապես խնդալու են. «Ֆեյսբուք»-ի հղումը տանում է դեպի արգելափակված օգտատեր, «Թվիթեր»-ինը պարզապես «Թվիթեր»-ի վրա է տանում, ինչպես նաև առկա է «Գուգլ Փլասի հղումը. տվյալ սոցցանցը այլևս գոյություն չունի։

Եկեք միասին բարեփոխենք պետական համակարգը և շտկենք սխալները»:



Նման նյութեր