Նիկոլայ Գրիգորյան. «Տավուշի մարզում ծառահատման ապօրինի դեպքերը հասցվել են նվազագույնի». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Նիկոլայ Գրիգորյան. «Տավուշի մարզում ծառահատման ապօրինի դեպքերը հասցվել են նվազագույնի». armeniasputnik.am

ՀՀ Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ապօրինի ծառահատումների դեմ պայքարի և մարզային նոր ծրագրերի իրագործման մասին։

Ըստ Նիկոլայ Գրիգորյանի՝ ապօրինի ծառահատումների դեմ պայքարը չի ավարտվել։

«Մարզպետն ամեն օր հետևում է ոստիկանության տեղեկագրերին և անմիջական կապի մեջ է իրավապահ մարմինների հետ»,-վստահեցնում է Գրիգորյանը։

Մարզպետի խորհրդականը հավաստիացնում է, որ ապօրինի ծառահատումները կանխելու, բացահայտելու ուղղությամբ ստուգումները շարունակվում են։

«Ուժեղացված ծառայություն է իրականացվում մարզի հանգուցային ավտոճանապարհներին վրա և պետք է նշել, որ ծառահատման ապօրինի դեպքերը հասցվել են նվազագույնի»,-ասում է մարզպետի խորհրդականը։

Նիկոլայ Գրիգորյանը փաստում է, որ յուրաքանչյուր օրվա ընթացքում ստուգումներով արձանագրվում է 2-3 դեպք։ «Նախկինում այդ թվերը տասնյակ անգամներով ավելի մեծ էին, և դժվար էր այդ ամենը վերահսկել, քանի որ համատարած բնույթ էր կրում, ու ծառերի սպանդ էր իրականացվում»,-ընդգծում է նա:

Նրա խոսքով, իրավապահներն այսօր հետևողական պայքար են տանում անտառագողերի դեմ։ Ըստ Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի՝ անտառագողերի դեմ պայքարը համակարգի դեմ պայքար է։

armeniasputnik.am