Ճապոնիայի արևելյան ափի մոտ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից:
Էպիկենտրոնը տեղակայված է եղել Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Նամիե գյուղից 128 կմ դեպի արևելք: Օջախը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա:Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: