
Օգոստոսի 23-ին ժամը 10:00-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ «Ամարաս» կոչվող վարչական տարածքի դաշտում կա տղամարդու դիակ:
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՀ քննչական կոմիտեի քննիչը պարզել է, որ նույն oրը ժամը 09:00-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 39-ամյա Է. Մ-ն «Ամարաս» վարչական տարածքում տեղակայված առկա անասնաֆերմայի հարակից դաշտում հայտնաբերել է Մարտունու շրջանի բնակիչ, 39-ամյա Ս. Թ-ի դիակը: