
Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։
Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ։