

«Հունսատանում արձակուրդի ժամանակ երազ տեսա։ Երազումս պաղպաղակ էի ուտում։ Արթնացա սառը քրտինքով ու այն մտքով, որ մարզիչս՝ Միշան, բռնացրել է ինձ»,- գրել է Կադելակին։
Նա նշել է , որ ամենևին էլ չի չափազանցել, երբ ասել է, որ իր սննդակարգը շատ է հավանել, թեև դրանում կաթ ու շաքար չկար։ Կանդելակին խոստովանել է, որ շատ լավ է սնվել արձակուրդի ընթացքում, բայց երազում հենց պաղպաղակ է տեսել։
«Կարծում եմ միտքն այն հիասթափության մասին, որը մարզիչս հաստատ կունենար, եթե այդ դեպքն իսկապես տեղի ունենար, հարգանքի տուրք է նրա հիշատակին։ Նա ապացուցել է, որ օգտակար սնունդը կարող է լինել լիարժեք ու միաժամանակ համեղ», – ամփոփել է Կանդելակին իր հրապարակումը։
Այն ավելի քան 34 հազար «լայք» է հավաքել։
«Ինչ գեղեցիկ կազմվածք ունես, Տինա։ Աշխարհը քոնն է», – գրել է օգտատերերից մեկը։
Նշենք՝ Կանդելակին հետևում է իր կազմվածքին ու սնվում է հատուկ ճաշացանկով, որում բացակայուն են միսը, քաղցրն ու աղի ուտելիքը։ Նա նաև ակտիվորեն սպորտով է զբաղվում։
Թինա Կանդելակին 43 տարեկան է։ Նա գործարար Անդրեյ Կոնդրախինի հետ ամուսնության արդյունքում երկու երեխա ունի։ Նրանք ամուսնալուծվել են 2010 թվականին։ 2014 թվականին Կանդելակին ամուսնացել է երկրորդ անգամ` ձեռներեց Վասիլի Բրովկոյի հետ։>