«ՀՀ ներկա իշխանությւոնները պիտի ցանկություն ունենան բացահայտելու նախորդների հանցագործությունները և նրանց քրեորեն պատժելու քաղաքական կամք ցուցաբերեն». Արա Պապյան
Advertisement 1000 x 90

«ՀՀ ներկա իշխանությւոնները պիտի ցանկություն ունենան բացահայտելու նախորդների հանցագործությունները և նրանց քրեորեն պատժելու քաղաքական կամք ցուցաբերեն». Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միջազգային իրավունքի մեջ կա մի սկզբունք, որը լատիներեն այսպես է՝ Ex injuria jus non oritur (անօրինականության վրա իրավունք չի կարող խարսխվել): Հետևաբար, հույժ կարևոր է բացահայտել, ապա և դատական վճռով ամրագրել, որ «Լիդիանի» կողմից Ամուլսարի հանքի շահագործման արտոնագրի ստացումը եղել է օրենքի կամ օրենքների խախտումով: Այդ դեպքում ոչ մի միջագային դատարան կամ արբիտաժ չի կարող «Լիդիանի» իրավունքներն համարել ոտնահարված, եթե նրա արտոնագիրը կասեցվի:

Բայց դրա համար ՀՀ ներկա իշխանությւոնները պիտի ցանկություն ունենան բացահայտելու նախորդների հանցագործությունները և նրանց քրեորեն պատժելու քաղաքական կամք ցուցաբերեն»:



Նման նյութեր