Գոմք գյուղում այրվում է 31 հա խոտածածկույթ
Advertisement 1000 x 90

Գոմք գյուղում այրվում է 31 հա խոտածածկույթ

Օգոստոսի 26-ին, ժամը 06:00-ի դրությամբ Գոմք գյուղում  վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվում է 31 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձոր» անտառտնտեսության մասնաճյուղի 15 աշխատակից, Գոմք գյուղի 5 բնակիչ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Օգոստոսի 25-ին, ժամը 00:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոմք գյուղի «Դարաքյանդ» կոչվող տարածքում:

Ժամը 01:47-ին ռելիեֆի բարդության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

Ժամը 06:40-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Այրվում է 9 հա խոտածածկույթ: