«911» ծառայությանն օգոստոսի 26-ին, ժամը 10:55-ին տեղեկություն է հաղորդվել, որ կանչի վայրից վերադառնալու ճանապարհին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին, հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը՝ «ԿամԱԶ»-ը, բախվել է «BMW» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Օնիկ Մ., ծնված 1989 թ.):
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ռուբեն Հ.-ն (ծնված 1996 թ.) տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: