
Շենգավիթում սրտի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացած ԱԱԾ նախկին աշխատակիցը Սարմեն Ղահրամանյանն է: Քննչական կոմիտեի դեպարտամեռտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնսպանության հասցնելու և ապօրինի զենք կրելու հոդվածներով:
Նշենք, որ Սարմեն Ղահրամանյանն ԱԱԾ-ում աշխատել է 16 տարի, եղել է ԱԱԾ մայոր: Աշխատանքից ազատվել է 2012 թվականին:
Ոստիկանության Շենգավիթի բաժնում օգոստոսի 25-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ հայտնաբերվել է տղամարդու դի։ Դիակի մոտ եղել է «Մակարով» տեսակի ատրճանակ: