
Օգոստոսի 24-ին 22։ 30-ի սահմաններում Գնդեվազում տեղի է ունեցել ծեծկռտուք Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև:
Ոստիկանության լրատվության բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ օգոստոսի 25-ին, ժամը 00։05-ին, Վայքի ԲԿ-ից հաղորդում են ստացել, որ հիվանդանոց երկու մարդ է տեղափոխվել։
«Հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 24-ին Գնդեվազում վիճաբանություն է եղել, ինչի հետևանքով էլ Գնդեվազի երկու բնակիչ է տեղափոխվել հիվանդանոց»,- ասացին ոստիկանությունից։
Դեպքի առնչությամբ կա մեկ ձերբակալված, հարուցվել է քրեական գործ։