Քաղաքացիները փրկել են Սևանում խեղդվող 20–ամյա իրանցու կյանքը
Advertisement 1000 x 90

Քաղաքացիները փրկել են Սևանում խեղդվող 20–ամյա իրանցու կյանքը

Երեկ ցերեկը Սևանի լողափերից մեկում քաղաքացիները փրկել են ջրահեղձվող մի իրանցու կյանքը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտ՝ «Բորա Բորա» լողափում, քաղաքացիները ջրից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող քաղաքացու. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ջրափրկարարներն առաջին օգնություն են ցույց տվել Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի 30-ամյա Ֆարաջի Մ.-ին՝ կատարել են ջրահեռացում, այնուհետև Ֆարաջի Մ.-ի մոտ նկատվել է շնչառության բարելավում:

Ջրափրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։