Չինական OnePlus ընկերությունը սեպտեմբեր ամսին պետք է ներկայացնի նոր սմարթֆոն՝ Snapdragon 855+ հզոր պրոցեսորով և ոչ սովորական տեսախցիկով: @Onleaks ինսայդերը՝ pricababa կայքի հետ համատեղ հրապարակել է OnePlus 7T սմարթֆոնի լուսանկար, որը կներկայացվի սեպտեմբերի 27-ին:
Սմարթֆոնը կստանա ոչ սովորական դիզայնով տեսախցիկ: Եռակի, 48 մեգապիքսելանոց տեսախցիկը կունենա երեք մոդուլներ, որոնք տեղադրված կլինեն ոչ մեծ շրջանի մեջ՝ սմարոֆոնի կորպուսի վերին հատվածում: Մնացած հատկանիշներով սմարթֆոնը նման կլինի OnePlus 7 սմարթֆոնին՝ ապակե հետին պատյանով և դիմային տեսախցիկի հատվածի կտրվածքով: Սմարթֆոնի էկրանը կլինի 6,5 դյույմ անկյունագծով:
OnePlus 7T-ն կունենա 8ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ հիմնական հիշողություն: Ինսայդերը նշում է, որ սմարթֆոնի վերաբերյալ նախնական տեղեկությունները կարող են ճշգրիտ չլինել: