Գագիկ Գինոսյանի հրապարակումը.
«Երրորդ անգամ Արարատի գագաթին էի։
Առաջին անգամ 2011-ին, երկրորդը «ԿԱՐԻՆ»-ի տղերքով 2015-ին, այս անգամ 2019 թ.-ի օգոստոսի 21-ին առավոտյան 8:30։
Երրորդ անգամ Արարատի գագաթ բարձրանալուս ուխտը նվիրված է բոլոր նրանց, ում հոգիները եղան միշտ բարձունքում, բայց մարմինները երբեք Արարատի գագաթին լինելու երջանկությունը չունեցան։
Փառք այն խենթերին, ում հոգին զորեց ճախրել։ Ամեն ճախրանք ի վերջո վայրէջք է աղերսում, բայց երանի նրանց, ում ճախրանքը խոյանքով է եզրվում։
Ընդունիր ուխտս Հայոց սրբազան լեռ, Հայոց Աստվածների արարչատեղ, ընդունիր ուխտս ու վերածնիր Հայու ոգին, որ այն այսուհետ կրկին ճախրի Քո գոյությանը վայել։
Արդ ընդունիր ուխտս, խոնարհումը ու ակնածանքով։
Ընդունիր ուխտս Հայոց Արարարչալեռ, տունդարձդ հեռու չէ։..»