«Այս պատմությունը շատ լուրջ հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանը». Արա Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Այս պատմությունը շատ լուրջ հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանը». Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրականության մեջ, «Լիդիանի» հետ կատարվողը շատ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Ընդ որում` արդեն մեկ է, թե ինչպիսի հանգուցալուծում կունենա այս հարցը։

Փաստ է, որ միջազգային ներդրողին շուրջ մեկ տարի է զրկում են աշխատելու իրավունքից, ինչը բերում է մեծ ֆինանսական կորուստների։ Սա տեսնելով ցանկացած այլ խոշոր ներդրող շատ երկար մտածելու է՝ մտնել մի երկիր ուր նման բաներ են լինում, թե ոչ։ Հայաստանն առանց այդ էլ շատ գրավիչ չես կարող համարել ներդրողի համար, իսկ այս պատմությունը շատ լուրջ հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանը։

Իմ կանխատեսմամբ, մոտակա առնվազն երկու տարին նոր խոշոր ներդրումներ չեն լինի»։



Նման նյութեր