Համազգեստի ընտրությունը դպրոցներում ազատ է, դերձակների մոտ ուղղորդումը՝ անընդունելի. փոխքաղաքապետ
Advertisement 1000 x 90

Համազգեստի ընտրությունը դպրոցներում ազատ է, դերձակների մոտ ուղղորդումը՝ անընդունելի. փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ խոսել է նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների խնդիրների, լուծումների և հանրակրթության ոլորտում առաջիկա ծրագրերի մասին, նշելով նաև, որ խնդիրների մի մասը բարձրաձայնվել է նախարարության, նաև Երևանի ավագանու անդամների կողմից:

«Մենք բավական շատ բողոքներ ենք ստանում համազգեստներին առնչվող: Հատկապես նշում են, որ ուսուցիչներն ուղղորդում են ծնողներին կոնկրետ դերձակների մոտ, ինչն անթույլատրելի է: Համազգեստի ընտրությունը մեր դպրոցներում ազատ է: Խնդրում եմ սա ընդունեք ի գիտություն և բացառեք այդ երևույթը»,-ընդգծել է փոխքաղաքապետը:

Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է նաև դրամահավաքությանը և ընդգծել, որ ցանկացած դրսևորում անընդունելի է:

«Որոշ դպրոցներում այսօր, այո, սկսել են որոշակի շարժեր տարբեր ձևաչափերով: Մենք պետք է բացառենք մեր դպրոցներում դրամահավաքությունը: Լինում են, իհարկե, նաև դեպքեր, երբ ահազանգերը կեղծ հիմքով են»,- նշել է քաղաքապետի տեղակալը:



Նման նյութեր