ԱրմնյուզFM լրատվական ռադիոյի ղեկավար Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան մի խմբում գրել է, որ Երևանի ավագանու անդամ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան ՝ ընդդեմ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիրներ Կոնստանտին Տեր-Նակալյանի, Արթուր Դանիելյանի, և 5-րդ ալիք / 5 TV-ի։ Պատճառը հեռուստաընկերության եթերում Կոնստանտին Տեր-Նակալյանի ակնարկն է եղել, որ Գրիգոր Երիցյանը ԼԳԲՏ քարոզչություն է իրականացրել։
«Երևանի ավագանու անդամ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան ՝ ընդդեմ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիրներ Կոնստանտին Տեր-Նակալյանի, Արթուր Դանիելյանի, և 5-րդ ալիք / 5 TV-ի։Գործի կարճ նախապատմությունը․ամիսներ առաջ, 5-րդ ալիք / 5 TV-ի «Դեմ դիմաց» հաղորդման շրջանականերում Կոնստանտին Տեր-Նակալյանը ակնարկել էր, որ Գրիգոր Երիցյանը ԼԳԲՏ քարոզչություն էր իրականացրել Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղի դպրոցում։ Գրիգոր Երիցյանը, ինչպես նաև իր ղեկավարած ՀԿ-ն հրապարակային հերքում են պահանջել։
Դրանից մեկ շաբաթ անց Կոնստանտին Տեր-Նակալյանը տարածել է հրապարակային հերքումը, և ներողություն է խնդրել, ինչին միացել է նաև Արթուր Դանիելյանը, սակայն, դա չի բավարարել Գրիգոր Երիցյանին ու իր կազմակերպությանը։
Ըստ այդմ, առաջին դատական նիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 28-ին, ժամը 16։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում»։