
Գնդեվազ գյուղում օգոստոսի 25-ին տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի դեպքի առթիվ 3 անձ ձերբակալվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 258-ի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն)»,- ասաց Խաչատրյանը: